Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Խետաֆե»-ի հետ հանդիպումից հետո ամփոփել է խաղի արդյունքները: Մասնագետը նշել է, որ տանտերերի հաղթանակն օրինաչափ էր:
««Խետաֆե»-ն արժանի հաղթանակ է տարել: Սաներս ասացին ինձ, որ տանտերերի խփած երկրորդ գոլն առանց կանոնների խախտման չէր: Բայց ինձ համար միևնույնն է, քանի որ նրանց հաղթանակն օրինաչափ է:
Միաժամանակ չէի ասի, թե «Խետաֆե»-ն լավ խաղ ցուցադրեց: Մեր մրցակիցը խաղաց այնպես, ինչպես թույլ էին տալիս նրա հնարավորությունները: Իսկ «Ռեալ»-ի ցուցադրած խաղն անթույլատրելի էր, և առաջին երկու խաղերի արդյունքներն ինձ համար անակնկալ չեն»,- նշել է պորտուգալացի մասնագետը:








































