Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները մեկնաբանել է իր սանի հաղթանակը Ռոբերտ Շիգլիցի նկատմամբ, որից հետո Արթուրը նվաճեց WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը.
«Մենամարտից առաջ ինձ ամենաշատը զարմացնում էր հանգստությունս: Չգիտեմ ինչ տեղի կունենար, եթե վերջին մարզումների ժամանակ ես ավելորդ անհանգստություն դրսևորեի: Գիտակցում էի, որ գործ ունեմ Արթուր Աբրահամի` միջին քաշային կարգում չեմպիոնի հետ:
Շնորհավորում եմ նաև մեր հակառակորդին, ով արժանի մենամարտ անցկացրեց: Արթուրը հաղթեց ճիշտ մարտավարության շնորհիվ»,- հայտարարել է Վեգները: