7-րդ ռաունդի կեկնարկում Շտիգլիցն անցավ հարձակման և փորձեց հարվածներ հասցնել: Աբրահամը պատրաստ էր հակառակորդի գործողություններին: Աբրահամը մի քանի հարված բաց թողեց մերձամարտում, որից հետո շարունակեց միավորներ վաստակել:
8-րդ ռաունդ. Շտիգլիցի հոգնածությունն ակնհայտ է: Աբրահամը շարունակում է միջին տարածությունից հարվածներ հասցնել: Շտիգլիցը մեծ դժվարությամբ է դիմանում դրանց: Արթուրը խուսափում է մենամարտից, քանի որ շահում է մարտը: Ավարտվեց նաև 8-րդ ռաունդը: