Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին խոսել է թիմի 39-ամյա ֆուտբոլային լեգենդի՝ Խավիեր Զանետիի մասին, որը Եվրոպայի առաջնության վերջին խաղում անցկացնում էր իր 800-րդ հանդիպումը՝ իբրև «Ինտեր»-ի ֆուտբոլիստ:
«Դա անհավատալի, անմեկնելի նվաճում է: Կարծում եմ՝ Զանետիին անհրաժեշտ է այնպես փոխակերպել, որ միշտ պահպանված լինի ֆուտբոլի համար: Նա մարդ չէ. նա պարզապես ռոբոտ է»,- իտալական մամուլի փոխանցմամբ՝ ասել է Ստրամաչոնին:
Հավելենք, որ արգենտինացի ֆուտբոլիստն «Ինտեր»-ի կազմում է 1995 թվականից: