Կոստառիկացի բռնցքամարտիկ Ալեխանդրո Մարիտինեսը (15-2-1, 11 КО) մահացել է օգոստոսի 18-ին իր հայրենիքում `այդպես էլ դուրս չգալով կոմայից: Նշենք, որ մարզիկն այդ վիճակում էր հայտնվել 2009 թվականին կայացած մենամարտից հետո:
Boxingscene –ի տեղեկացմամբ` 2009 թվականի հուլիսին Մարտինեսը մենամարտ է անցկացրել թեթևագույն քաշային կարգում IBF վարկածով նախկին չեմպիոն Խուան Ալբերտո Ռոսասի հետ: Հանդիպման ընթացքում 24-ամյա Ալեխանդրոն ընկել է կոմայի մեջ: Մարզիկին տեղափոխել են Մեքսիկա, որտեղ բռնցքամարտիկին և նրա ընտանիքին ֆինանսականաօգնություն էր ցուցաբերում Կոստա-Ռիկայի ղեկավարությունը: Բժիշկները չեն կարողացել մարզիկին դւրս բերել կոմայից և նա մահացել է 27 տարեկան հասակում` թոքաբորբից: