Այսօր լոնդոնյան ակումբը ձեռք է բերել Սանտի Կասորլայի իրավունքները: Նրա տեղափոխության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն արդեն արվել է, սակայն տրանսֆերային գումարի մասին ոչ մի բան չի ասվել: Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է Goal.com-ը, տրանսֆերի արժեքը եղել է մոտ 18 միլիոն ֆունտ:
Դեռևս չի որոշվել նաև Կասորլայի խաղահամարը:
Ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ խոսել է նաև Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Կասորլան մեծ ձեռքբերում է մեզ համար: Նա լավ փորձ ունի թեˊ ակումբի, թեˊ միջազգային մակարդակի առումով: Կասորլան բազմակողմանի ֆուտբոլիստ է. կարողանում է խաղալ թեˊ որպես կիսապաշտպան, թեˊ երկու եզրերում: Նա ունի շատ լավ արագություն, տեխնիկա: Նա, իրոք, արժեքավոր համալրում է «Արսենալ»-ի համար: Մենք ուրախ ենք, որ նա տեղափոխվեց մեզ մոտ»,- մասնավորապես ասել է Արսեն Վենգերը:








































