Ավարտվեց Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի 94 կգ քաշայինների պայքարը:
Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Վարդանյանը ցույց տվեց երկամարտի 380 կգ արդյունք:
Հրում վարժությունում Նորայրը գլխավերևում պահեց 210 կգ ծանրաձողը` 2 անգամ չկարողանալով հրել 216 կգ-ը: Պոկում վարժությունում նա ցույց տվեց 170 կգ արդյունք: Վարդանյանը մեր առաջին ծանրորդն է, որ Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիադայում 0 չստացավ:
Իսկ չեմպիոնի կոչումը նվաճեց Ղազախստանի ներկայացուցիչ Իլյա Իլինը` պոկելով 185 կգ և հրելով 233 կգ, որը համարվում է համաշխարհային ռեկորդ: նա ցույց տվեց երկամարտի 418 կգ արդյունք, որը նույնպես համաշխարհային ռեկորդ է:








































