Ռուսաստանցի Դմիտրի Կլոկովը չի կարողանա մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարին: Ծանրորդը, ով հանդես է գալիս 105 կգ քաշային կարգում, առողջական խնդիրներ ունի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ վնասվածքի պատճառով Օլիմպիական խաղերը բաց կթողնի նաև ծանրորդ Խաջիմուրատ Ակաևը:
Այսպիսով` Ռուսաստանը ներկայացուցիչներ չի ունենա 105 կգ քաշային կարգում:







































