Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 1-ը ելույթ էր ունենում Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում: Մրցաշարին մասնակցում էին 83 շախմատիստներ, այդ թվում` 15 գրոսմայստերներ:
Պետրոսյանն 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց աղյուսակի 9-րդ հորիզոնականը:
7,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Աբհիջիթ Գուպտան (Հնդկաստան): Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը: