Thursday, 20 06 2024
«Ինչո՞ւ վախենալ, կգնանք մինչև վերջ»․ Պուտին
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը Կապանում է
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
00:15
Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
24-ամյա մարդասպանը կալանավորվել է
Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
Բաքուն նոր խնդիրներ է ստեղծում. անվերջ բացվող ախորժակ
Քայքայված ու վնասված փողոցներն ամբողջությամբ ասֆալտապատվում են
Պատասխան հարվածը դանակով էր
Ինչո՞ւ Եվրոպա. հանրաքվեի անհրաժե;տության փաստարկները
Ուժեղ քամին վնասներ է պատճառել Երևանում և մի շարք մարզերում
Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց
ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել իրենց տները վերադառնալու ԼՂ հայերի իրավունքի իրացումը
Նոր սահմանադրության նախագիծ է մշակվում՝ Ադրբեջանի պահանջների ֆոնին
Սանկտ Պետերբուրգում տղամարդը 2-ամյա երեխային ոտքերից կախել է 13-րդ հարկի պատուհանից
22:45
Մահացել է դերասան Դոնալդ Սազերլենդը
Ալիեւն իրեն առաջարկում է, որ ինքը ցրի Միլլի մեջլիսը
Լուկաշենկոն դավաճանել է Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանը
ԵՄ հաջորդ ընդլայնումը հայտնի չէ՝ երբ կլինի. հավակնություն հայտնելու ճիշտն պահն է
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ՀԿ-ների նախագահներ Վիլեն Գաբրիելյանի և Անդրանիկ Գրիգորյանի հետ քննարկել է փախստականների իրավունքների պաշտպանության հարցեր
7-ից 8 անհայտ անձինք Վարդենիսում ծեծի են ենթարկել տան հյուրերին ու դիմել են փախուստի
Ռուսաստանը լքում է ԵԱՀԿ-ն. սա ուղերձ է նաև Հայաստանին՝ թիրախը լքել է պետք
Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել. Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ. Միրզոյան
ՀՀ ռեգիոնալիզացիայի միակ այլընտրանքը եվրաինտեգրումն է
Պուտինը թույլ է տվել զենք մատակարարել Հյուսիսային Կորեա
ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը «աշխատանքային ճաշի» սեղանին
ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
Երևանի Աստղային պուրակը կանվանակոչվի «Նռան գույնը» ֆիլմի անունով
ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 18-ին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, մշակութային գործիչների և նախկին սպայակազմի հետ ունեցած հանդիպումների արդյունքերը և տեղեկացրել առաջիկա օրերին իրականացվելիք ծրագրերի մասին։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 18-ին Հայաստանի որոշ կուսակցությունների ներկայացուցիչների և հասարակական գործիչների հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով և հայտնեց՝ որևէ պաշտոնական որոշում չկա այն մասին, թե հենց ինքը պետք է լինի շարժման արդյունքում ձևավորվելիք հնարավոր նոր իշխանության վարչապետի թեկնածուն։

«Իրենք (խմբ․ մայիսի 18-ի հանդիպմանը մասնակցած կուսակցությունների ներկայացուցիչները) ցանկություն են արտահայտել, համախոհություն են արտահայտել այս ամբողջ շարժմանը, առաջադրված գաղափարներին նաև ապագայի պատկերացումներին»,-հայտարարեց արքեպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով հանդիպման ընթացքի և քննարկումների բովանդակության մասին։

Անդրադառնալով այն հարցին, թե ե՞րբ է հայտարարվելու շարժման վարչապետի թեկնածուի անունը՝ նա կրկին վերահաստատեց, որ դրա մասին դեռևս որոշում չկա, իսկ իր հնարավոր թեկնածության մասին խոսակցությունները քաղաքական կուսակցությունների ըմբռնումներն ու ցանկություններն են, և դա պաշտոնական որոշում չէ։

Նա նաև նշեց, որ այդ հարցով պետք է հանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Այնուհետև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում ունեցավ ՀՀ մշակութային գործիչների հետ, որի ընթացքում ներկայացրեց մինչև այս կատարած աշխատանքները, ինչպես նաև տեղեկացրեց առաջիկա օրերին սպասվող գործողությունների և ծրագրերի մասին։

«Այս մեկ շաբաթվա մեջ մենք տարբեր հանդիպումներ են ունենալու և կիրակի օրը՝ մայիսի 26-ին, մեր կարևոր հանրահավաքն է լինելու»,- ասաց արքեպիսկոպոսը՝ հավելելով, որ շարժումը սկսելու է հստակ նախաձեռնությունների իրականացումը։

Եզրափակելով միտքը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կարևորեց մշակութային գործիչների ակտիվությունը, քանի որ վերջիններս հանրության շրջանում մեծ վստահություն ու ազդեցություն ունեն։

Մշակութային գործիչների հետ ունեցած հանդիպումից հետո Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպեց նաև պաշտոնաթող սպայական կազմի հետ, որից հետո չցանկացավ մանրամասներ հայտնել քննարկումից և պարզապես հայտարարեց, որ պաշտոնաթող սպայակազմը ևս հանդես է եկել առաջարկություններով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում