Saturday, 06 06 2026
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը

Այսպես խոսեց Էրդողանը

Վրաստանի վարչապետի հետ բանակցություններից հետո  Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «շարունակում է մնալ Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման կողմնակից եւ հույս ունի, որ երկրում ընթացիկ իրադարձությունները կլուծվեն ի շահ վրացի ժողովրդի»: Նա շնորհակալություն է հայտնել Կոբախիձեին, որ ներկայացրել է «Վրաստանում ընթացիկ իրադարձությունների մասին իր տեսակետը»: Թուրքիայի նախագահը նաեւ ասել է, որ վարչապետ Կոբախիձեն «կիսում է տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր տեսակետը»:

Այս ֆոնին ընդգծվում է Վրաստան կատարած այցից հետո Լիտվայի արտաքին գործերի նախարար Լանդսբերգիսի սոցցանցային գրառումը, որտեղ նա հստակ ձեւակերպում է. «Ընտրելով ավտոկրատիան, Վրաստանը նաեւ աշխարհաքաղաքական ընտրություն է կատարում: Հնարավոր չէ գնալ դեպի Եվրոպա, եթե դու մի ոտքով Մոսկվայում ես»: Նա ամփոփել է, որ Լիտվա է վերադառնում վերապահությամ, որ «Վրաստանի եվրոպական ապագան կարող է գողացվել, իսկ Վրաստանի ժողովրդին տրված խոստումը՝ խախտվել:»:

Թուրքիայի նախագահի հետ համատեղ ասուլիսին Վրաստանի վարչապետն ասել է, որ նրան «ծանոթացրել է երկրում տեղի ունենալիք գործընթացների մասին՝ տարբեր տեսանկյուններից»: Նա Թուրքիայի նախագահին Վրաստան պաշտոնական այցի հրավեր է արել: Թուրքիայից ի՞նչ աջակցություն է ակնկալում Վրաստանի վարչապետը, երբ Էրդողանի կառավարման փորձը «բոլորի համար ընդօրինակելի» է որակում, բայց ավելի ինտրիգային է, թե Վրաստանից ի՞նչ սպասումներ ունի Էրդողանը, երբ նրա ապագան տեսնում է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրացիայի ուղեգծում:

Կարելի՞ է ենթադրել, որ Թուրքիային ավելի ձեռնտու է հարաբերություններ զարգացնել եվրաատլանտյան, քան եվրասիական կողմնորոշման Վրաստանի հետ: Էրդողանի խոսքի առերեւույթ դրսեւորումը դա է: Ընդ որում, նման ձեւակերպում նա արել է նույն օրը, երբ Բաքվում Բելառուսի նախագահն Իլհամ Ալիեւին կարգել է Հարավային Կովկասի «առաջնորդ»: Բայց Լուկաշենկոն Ալիեւին «թագադրել է» շատ բազմիմաստ հիմնավորմամբ. այդպես է թելադրում իրավիճակը, եւ Ալիեւը ուզած-չուզած պետք է ստանձնի դերը:

Վրաստանի եվրաատլանտյան ընտրությունը Թուրքիայի համար Հարավային Կովկասում ավելի կոմֆորտ պայմաննե՞ր է ապահովում, քան դա կարող է լինել ռուս-թուրքական համատեղ «պարեկությա՞մբ»: Իսկ եթե Կոբախիձեն Էրդողանից Ռուսաստանի ճնշումներին դիմագրավելու ռեսու՞րս է խնդրել կամ Էրդողանը Եվրամիությանը եւ Միացյալ Նահանգներին Վրաստանը «փրկելու» գործում աջակցության ազդա՞կ է հղել: Նա Արեւմուտքի հետ շատ բարդ հարաբերությունների մեջ է: Վրաստանն Ռուսաստանի «էքսպանսիայից ապահովագրելու» պատրաստակամությունը կարող է Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ  երկխոսության ոչ միայն դիվանագիտական ռեսուրս լինել: Էրդողանն ակնարկել է, որ պատրաստական է Վրաստանի հետ քննարկել նաեւ «անվտանգային հարցեր»:

Ըստ երեւույթին, քառասունչորսօրյա պատերազմից հետո հարավ-կովկասյան «գետնի վրա իրավիճակը» միջազգային հանրության կողմից «ճանաչված լինելու» մասին Ալիեւի դիտարկումը, որ նա արել է Լուկաշենկոյի հետ բանակցությունների ավարտին, ազդակ է, որ Ադրբեջանը կարող է «նաեւ այլ ընտրություն կատարել»: Եւ դա, երեւում է, Թուրքիայի հետ համաձայնեցված է: Աշնանը Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են: «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը վրացական հանրությունը բաժանել է «սեւերի եւ սպիտակների»: Եւ ընտրությունները, բնականաբար, անցնելու են սուր մրցակցությամբ:

Թուրքիան, երեւում է, ձգտում է իրավիճակից առավելագույնը կորզել. Ռուսաստանի ազդեցությունից զերծ պահել Վրաստանը, նշանակում է Հարավային Կովկասում ունենալ երաշխավորված ազատություն: Փոքր ինչ «կարգապահ» գտնվելու դեպքում Թուրքիան դա կարող է ներկայացնել որպես Արեւմուտքին մատուցած մեծագույն ծառայություն: Բայց այդ դեպքում ի՞նչ անել Իլհամ Ալիեւին Մոսկվայից տրված Կովկասի «փոխարքայի կարգավիճակի» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում