60 կգ քաշային կարգում օլիմպիական նորընծա չեմպիոն հայազգի ձյուդոյիստ Արսեն Գալստյանը, որ նվաճել է Ռուսաստանի հավաքականի` Լոնդոնի օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալը, հայտնել է, որ Լոնդոն է եկել միայն ոսկի նվաճելու նպատակով:
«Մեկնում էի Լոնդոն ոսկե մեդալ նվաճելու համար: Ես իրագործեցի նպատակս: Երազանքս իրականություն դարձավ: Երբեք աշխարհի չեմպիոն չեմ եղել: Որն է իմ նո՞ր նպատակը: Նոր Օլիմպիադան»,- մեջբերում է Գալստյանի խոսքը Р-Спорт-ը: