Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկցնում է, որ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Իտու քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 7 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: Հաջող հանդես եկավ բրազիլահայ ևս մեկ շախմատիստ` Արմեն Բրուտյանը, որը 6 միավորով բաժանեց 2-9-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով 204 մասնակիցների մեջ գրավեց 7-րդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Պողոսյանը Moscow Open-ի C մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և 412 մասնակիցների մեջ նվաճեց առաջին մրցանակը: