Թեթևագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Շինսուկե Յամանական (15-0-2) իր տիտղոսը կփորձի պաշտպանել հայազգի 36-ամյա բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի (37-4-1) հետ մենամարտի արդյունքում: Այդ մասին տեղեկացնում է BoxingScene-ը:
Մենամարտը տեղի կունենա ապրիլի 6-ին` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում: Յամանակայի համար սա կլինի իր` 2011 թվականի նոյեմբերին նվաճած տիտղոսի պաշտպանության առաջին փորձը:
«Վիկը շատ էր ցանկանում ևս մեկ մենամարտ անցկացնել և վերադարձնել իր տիտղոսը: Նա հավատում է, որ կարող է կրկին հաղթել:
Այստեղ նա այդքան տիտղոսներ չի ունեցել, որքան այլ քաշային կարգերում, բայց միշտ մենամարտել է լավագույնների հետ: Բացի այդ, ես վստահ եմ, որ նա միավորներով առավելություն ուներ Մարեսի նկատմամբ: Այդպես կարծում են շատերը»,- ավելի վաղ ESPN-ին տված հարցազրույցում նշել էր Դարչինյանի պրոմոութեր Գերրի Շոուն: