Հոլանդիայի Վայկ ան Զեե քաղաքում ավարտվեց Tata Steel շախմատային ամենամյա փառատոնի A խմբի 4-րդ տուրը:
Լևոն Արոնյանը 58-րդ քայլում սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Գատա Կամսկիին և իր վաստակած միավորների թիվը հասցրեց 3-ի: Դավիդ Նավարա – Սերգեյ Կարյակին պարտիան ավարտվեց Կարյակինի հաղթանակով:
4-րդ տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Լևոն Արոնյան – Գատա Կամսկի` 1:0,
Վեսելին Տոպալով – Վուգար Հաշիմով` 0.5:0.5,
Վասիլի Իվանչուկ – Լյուկ վան Վիլի` 0.5:0.5,
Ֆաբիանո Կարուանա – Մագնուս Կառլսեն` 0.5:0.5,
Դավիդ Նավարա – Սերգեյ Կարյակին` 0:1,
Բորիս Գելֆանդ – Թեյմուր Ռաջաբով` 0.5:0.5,
Անիշ Գիրի – Հիկարու Նակամուրա` 0.5:0.5: