Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

«Շիրակի» պատասխանը ՀՖՖ-ին

Մայիսի 18-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է «Շիրակ» ակումբի և Արարատ Հարությունյանի բողոքը ՀՖՖ կարգապահական կոմիտեի N17-18-28 արձանագրության և այնտեղ տեղ գտած որոշման դեմ:
 
ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ «Շիրակի» դեմ կիրառված պատժամիջոցը բողոքարկման կոմիտեն թողել է անփոփոխ: Ավելին ՀՖՖ-ը նախագահը հայտնեց, որ ՈւԵՖԱ-ն վարույթ է սկսել «Շիրակի» դեմ:
 
«Շիրակ» ակումբը քիչ առառ հանդես է եկել հայտարարությամբ ներկայցնելով բողոքարկման դիմումի սղագրությունը․
 
««Շիրակ» ՖԱ- կողմից ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018թ. որոշման դեմ բերված բողոքի հիմնական դրույթներ Փորձագիտական Կոմիտե գոյություն չունի և նման Կոմիտե չէր կարող եզրակացություն տրամադրել
 
Ըստ ՀՖՖ կայքի որպես Փորձագիտական Կոմիտեի նախագահ նշված է Ղազար Հակոբջանյանը։
 
Մեր ունեցած տեղեկություններով 2 տարուց ավել Ղ.Հակոբջանյանը ՀՖՖ հետ կապ չունի։ Ակումբը որևէ տեղեկություն չունի այլ Փորձագիտական Կոմիտեի նախագահի կամ ընդհանրապես նման Կոմիտեի անդամների մասին։ Ավելին, Շիրակ ակումբի կողմից ներկայացված հարցմանը չի ներկայացվել Փորձագիտական Կոմիտեի եզրակացություն։ Իհարկե նման եզրակացություն չէր կարող լինել, քանի որ 04.05.2018 թվականին ՀՖՖ նախագահը արդեն դիրքորոշում էր հայտնել և Կարգապահական Կոմիտեն ուղղակի պարտավորված 05.05.2018թ․ կատարել էր ՀՖՖ նախագահի հրահանգը և ժամանակ չուներ Փորձագիտական Կոմիտեի եզրակացություն ստեղծելու։
 
Նշենք, որ ՀՖՖ կարգապահական կանոնակարգի (այսուհետ նաև Կանոնակարգ) 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Փորձագիտական կոմիտեի եզրակացությունը պարտադիր է նշված կարգապահական տույժի կիրառման համար։

ՀՖՖ նահագահի անձնական շահագրգռվածությունը 12.05.2018 թ․ տրված Մամուլի ասուլիսում Ֆեդերացիայի նախագահը նշել է, որ, «Եթե դուք ուշադրություն դարձնեք մենք ունենք վեց ակումբ, վեց ակումբից միայն Շիրակ ակումբի այդ մարդուկ ղեկավարն է, որը քաղաքական դիվիդենդներ հավաքելու համար է ֆինանասավորում կամ պահում ակումբ։ Հիմա այստեղ չկա մի մարդ, որ համոզված չլինի, որ Շիրակն ամենամեղմ պատիժը չի ստացել։ Աստված տա մեր առաջնությունը լիներ 12 թիմից, Շիրակը տեղը մյուս դիվիզիոն է։ »
 
Բացի դրանից, ՀՖՖ նախագահը հայտնել է, որ տեղեկացել է դեպքի մասին 04.05.2018 թ․ առավոտյան ժամը 1-ին, իսկ այդ պահին դեռ որևէ պաշտոնական տեղեկություններ չէին տրամադրվել ՀՖՖ-ին Բանանցի կողմից։ Ակնհայտ է, որ ՀՖՖ նախագահն է գնահատական տվել իր ունեցած տեղեկություններին, որը Բանանց ակումբը ներկայացրել է միակողմանի։ Բանանց ակումբի շահագրգռվածությունը ակնհայտ է։ Այնուամենայնիվ, ՀՖՖ-ն նախագահի դիրքորոշումը և կարծիքը հետագայում նույնությամբ արտահայտվել է Կարգապահական Կոմիտեի որոշման մեջ։ Իրականում դա ձևական փաստաթուղթ է և խնդիրը բազմակողմանի և օբյեկտիվ քննելու հնարավորություն չի ունեցել կարգապահական կոմիտեն։
 
Որոշումը իրականում կայացրել է ՀՖՖ-ն նախագահը իր անձնական դրդապատճառներից կամ թիմի և թիվի նախագահի նկատմամբ անձնական կարծիքից ելնելով։
 
Էդուարդ Կպոդոյի և մի խումբ այլ անձանց անձնական շահագրգռվածությունը Շիրակ ՖԱ-ին վնասելու մասով։ Կպոդոն Շիրակ ակումբի հետ հարաբերությունները բացասական են, որովհետև Կպոդոյի կարծիքով ինքը ուներ գումարներ, որը պետք է ստանար Շիրակից։ Բացի դա, Բանանց ֆուտբոլային ակումբն էլ շահագրգռված էր, որ տեղի ունենա ֆուտբոլային սկանդալ, որի արդյունքում Բանանց ակումբը գրավի առաջնությունում առաջին տեղը։ Մենք ենթադրում ենք, որ ՀՖՖ-ն և Բանանց ակումբը օգտագործել են այն հանգամանքը, որ Կպոդոն կասկածելի խաղերի մասնակից է համարվել նախկինում, հնարավոր է որոշակի ճնշում են գործադրել Կպոդոյի վրա այս ուղղորդված քննարկումները ձայնագրելու համար։ Ձայնագրությունից պարզ է, որ Կպոդոյի կողքից տրամադրվում են թղթեր և ինչ որ մեկը հուշում է որոշակի հարցեր։
 
Մենք ենթադրում ենք, որ սկանդալը պլանավորվել և կառավարվել է մի խումբ շահագրգիռ կողմերի կողմից։ Դժբախտաբար ակումբը այդ քննարկումներից տեղյակ չի եղել, որ կտրուկ արձագանքի այդ քննարկումներին հենց այդ փուլում։

Կպոդոն ենթադրաբար իրականում ցանկացել է կնքել խաղը վաճառելու գործարք կամ ցանկացել է խորամանկորեն գումար յուրացնել Շիրակ ակումբի աշխատակցին Կպոդոն պնդում է, որ Շիրակ ակումբը իր նկատմամբ չմարված պարտավորություններ է ունեցել, այդ պատճառով էլ ինքը սկսել է քննարկումը Շիրակ ակումբի աշխատակցի հետ։ Սակայն, ակումբը ունի փաստաթուղթ, որ Կպոդոյի նկատմամբ որևէ պարտավորություններ առկա չեն։
 
Հնարավոր է, որ Կպոդոն իրականում ցանկացել է գործարք կնքի, հետագայում դա հայտնաբերվել է Բանանց ակումբի կամ ՀՖՖ կողմից, որից հետո նա փորձել է դա ներկայացնել որպես իրեն գործարք առաջարկելու փորձ։ Ակումբը չի կարող վստահորեն ասել, որ Կպոդոն գումար է ստացել, բայց եթե նա պնդում է և Ակումբը պաշտոնապես Կպոդոյին գումար պարտք չէ, ստացվում է, որ Կպոդոն ստացել է գումար, որպես պայմանավորվող խաղի գործարքի մաս։ Ուրեմն Բանանցը և Կպոդոն նույն կերպ պետք է պատասխանատվության ենթարկվեն ՀՖՖ-ի Կարգապահական Կոմիտեի կողմից։
 
Կարգապահական Կոմիտեն իրավունք չունի իրավական գնահատականներ տա Կպոդոյի և Հարությունյանի արարքին
Այն եզրահանգումը, որին եկել է Կարգապահական Կոմիտեն նախատեսում է պատիժ քրեական օրենսգրքով։ Դա նշանակում է, որ Կարգապահական Կոմիտեն մեղավոր է ճանաչել Արարատ Հարությունյանին քրեորեն պատժելի արարքի կատարման մեջ, որի իրավունքը համաձայն ՀՀ սահմանադրության ունեն միայն ՀՀ դատարանները։

Մինչև ՀՀ դատարանների կողմից նշված արարքին գնահատական տալը Կարգապահական Կոմիտեն չի կարող որևէ անձի համարել մեղավոր քրեորեն հետապնդվող արարքի կատարման մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում