Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ոչ-ոքի 2։2 խաղաց «Արսենալի» հետ: Հյուրերի կազմում աչքի ընկան Ուելբեքն ու Ռեմսին։ Վերջինս «Արսենալին» վերջին րոպեին փրկեց պարտությունից։
Արսեն Վենգերի թիմը դուրս եկավ կիսեզրափակիչ, քանզի առաջին մրցավեճում Լոնդոնում մոսկովյան թիմին հաղթել էր 4։1 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը բաց թողեց ծնկի վնասվածքի պատճառով։
Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա այսօր։