Ապրիլի 11-ին Հայաստանի մինչև 14 տարեկանների Հայաստանի երկրորդ հավաքականն անցկացրեց երկրորդ հանդիպումը Զարգացման մրցաշարի շրջանակներում:
Մեր թիմի մրցակիցն էր Մակեդոնիայի Մ-14 հավաքականը: Հյուրերը հաղթեցին 2:0 հաշվով:
Երեկ մեր հավաքականը մրցել էր Ղազախստանի հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի 2:2: Հետխաղյա 11 մետրանոց հարվածներով հաղթել էին մեր ֆուտբոլիստները: