Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ինչու Ռուբեն Հայրապետյանը հեռացրեց Արթուր Պետրոսյանին․ ինչ է իրականում տեղի ունեցել

«Մեր գլխավոր խնդիրը ոչ թե արդյունք ապահովելն էր, այլ փորձարկումներ կատարելը և թիմին պաշտոնական խաղերին պատրաստելը։ Փորձարկումներն ավարտվեցին, և մենք մյուս խաղերում կվերադառնանք Բելառուսի կամ Կիպրոսի հետ խաղերում ցույց տված խաղամակարդակին, եթե ոչ ավելի լավ։ Եվ այդ դեպքում, հուսամ, երկրպագուները չեն հիասթափվի: Հավատում եմ, որ մինչև սեպտեմբեր ավելի լավ ֆուտբոլ ցույց կտանք», Հայաստան-Լիտվա հանդիպումից հետո ասել էր մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:

Ըստ ՀՖՖ-ի պաշտոնական հաղորդագրության՝ Արթուր Պետրոսյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: «Քննարկման արդյունքում Արթուր Պետրոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը և հիմնավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Ազգերի լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հավաքականին պետք են փոփոխություններ. Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից»,- մասնավորապես ասված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ: Ինչո՞ւ Արթուր Պետրոսյանը ազգային թիմից հեռացավ պայմանագիր կնքելուց ընդամենը մի քանի ամիս անց: Այս տարվա դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել էր հետևյալը․ «Արթուր Պետրոսյանին վստահում եմ: Նրա հետ 2 տարվա պայմանագիր է կնքվել»:

Լիտվայի և Էստոնիայի հանդիպումներից առաջ էլ Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ իր համար գլխավորը արդյունքը չէ, այլ ֆուտբոլիստների փորձարկումները: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ Արթուր Պետրոսյանը իրականում ոչ թե հրաժարական է տվալ, այլ նրան պաշտոնանկ է արել ՀՖՖ-ի նախագահը: Պետրոսյանի վերջին ասուլիսը դրա վառ ապացույցն է: Այս մասնագետը, եթե հեռանալու մտադրություն ունենար, ապա դա կաներ Լեհաստանի հետ խայտառակ հանդիպումից կամ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտից հետո: Ինչ է իրականում տեղի ունեցել: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում ազգային թիմում լուրջ խնդիրներ են եղել: Էստոնիայի և Լիտվայի հետ հանդիպումներից հետո էլ մեր ազգային թիմի որոշ ֆուտբոլիստներ իրենց դժգոհությունն են արտահայտել Պետրոսյանի աշխատանքի վերաբերյալ: Դժգոհության լայն ալիք բարձրացավ նաև ֆուտբոլասերների շրջանում, որոնք պահանջում էին թե՛ Պետրոսյանի և թե՛ Հայրապետյանի հրաժարականը: Ազգերի լիգայի խաղարկությանն ընդառաջ լարված և անառողջ իրավիճակը թուլացնելու համար Ռուբեն Հայրապետյանին ոչինչ չէր մնում անել, քան աշխատանքից ազատել Արթուր Պետրոսյանին: Երկար տարիներ լինելով ֆուտբոլում, Հայրապետյանը, բնականաբար, ավելի շուտ էր գլխի ընկել, որ Պետրոսյանը այն մասնագետը չէ, ով կարող է արդյունքի հասնել ազգային թիմում: Այդուհանդերձ, Պետրոսյանը Հայրապետյանի համար հարմար տարբերակ էր, քանզի ֆուտբոլիստների հրավիրելու հարցում սուս ու փուս լսում էր հրահանգները:

Լիտվայի հետ հանդիպումը, ըստ էության, լցրել է նաև Հայրապետյանի համբերության բաժակը: Չհեռացնել Պետրոսյանին, կնշանակեր ինքնակամ գնալ ինքնասպանության: Եկող տարի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններն են, և Ռուբեն Հայրապետյանի համար ամենևին ձեռնտու չի լինի ազգային թիմի հերթական տապալումը: Հեռացնելով Պետրոսյանին, Հայրապետյանը որոշակիորեն մեղմեց իրավիճակը և որոշակի հույսեր արթնացրեց թե՛ երկրպագուների և թե՛ իր համար: Ազգերի լիգայի խաղարկությունում հաղթանակը Ռուբեն Հայրապետյանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Այժմ որոշակի հույսեր կան, որ մեր հավաքականը կունենա լավ մարզիչ, որը կկարողանա շտապօգնության դերը կատարել կարևորագույն մրցաշարին ընդառաջ: Իսկ թե ովքեր և ինչպես կարող են վերակենդանացնել մեր հավաքականը, կփորձենք հասկանալ առաջիկա օրերին:

Արթուր Պետրոսյանը Հայաստանի հավաքականի մարզիչ էր նշանակվել 2016 թվականի նոյեմբերին: Նրա գլխավորությամբ առաջին մեկնարկային խաղում մեր հավաքականը Երևանում 3:2 հաշվով առավելության հասավ Մոնտենեգրոյի նկատմամբ: Հաջորդ խաղում էլ 2:0 հաշվով հաղթեցին Ղազախստանին: Այս մրցավեճից հետո մեր ազգային թիմում կտրուկ անկում սկսվեց: Կրեցինք 4 անընդմեջ պարտություն, որոնցից 3-ը՝ խայտառակ հաշվով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում