Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին պայմանագիր է կնքել ղազախական «Ակտոբեի» հետ:
Ի դեպ, Պիզելին «Ակտոբեի» առաջին ձեռքբերումն է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Ակտոբեն» ընկերական խաղ է անցրացրել վրացական «Շուքրայի» հետ և հաղթել 3:2 հաշվով: Պիզելին մասնակցել է հանդիպմանն ու դարձել գոլի հեղինակ:
Պիզելին 2014/15 թվականներին արդեն եղել է ղազախական այս թիմի կազմում` մասնակցել 50 խաղի` դառնալով 13 գոլի հեղինակ: