Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն իր Թվիթերյան էջում ևս շնորհավորել է հայ կիսապաշտպանին ծննդյան տոնի կապակցությամբ:
Մխիթարյանը 2006 թվականին դարձավ Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ի կազմում: 2008 թվականին կիսապաշտպանն իր նորամուտն է տոնել Հայաստանի ազգային թիմի կազմում, ուր մինչ օրս խփել է 25 գոլ՝ դառնալով Հայաստանի հավաքականի ամենաշատ գլ խփած ֆուտբոլիստը: Ինչպես նաև ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստն է: Նա 8 անգամ ճանաչվել է Հայասանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: