Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մոուրինյոյի Հայաստանում աշխատելու հեռանկարը. Ինչու Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց «լավագույն մարզչից»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս տարի Հայաստանի «լավագույն մարզիչ» մրցանակակիր չի լինելու: «Որոշում է կայացվել, որ ՀՖՖ-ի գործկոմը չքվեարկի, որպեսզի շահարկումները քիչ լինեն: Ֆեդերացիային պետք է հեռու պահենք նման բաներից: Լավագույն մարզիչ միշտ էլ չի եղել, ես գտնում եմ, որ մենք ճիշտ չենք արել` սահմանելով այդ անվանակարգը: Որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն, քվեակություն չի լինի: Եթե հիշում եք, ունենք հայկական Մոուրինյո, որն անցյալ տարի հայտարարեց, թե ինքն է լավագույնը, և սխալ ընտրություն է կատարվել: Նման բաներից խուսափելու համար, չի որոշվի տարվա լավագույն մարզիչը: Եթե հետագայում գտնենք, որ պետք է որոշվի, կքննարկենք»,- նշել էր Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի լավագույն մարզիչ էր ճանաչվել Գյումրիի «Շիրակը» գլխավորող Վարդան Բիչախչյանը: Վերջինիս առաջին մրցանակ ստանալը ոչ միանաշանակ արձագանք էր ստացել ֆուտբոլային հասարկության շարքերում: Շատերն այն կարծիքին էին, որ լավագույն մարզիչը Աբրահամ Խաշմանյանն է: Հիմա էլ ֆուտբոլասերների զգալի մասն այն կարծիքին է, որ Խաշմանյանը շարունակում է լինել մեր երկրի ամենալավ մասնագետը: Խաշմանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին կեսից հետո 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ հորիզոնականում գտնվող «Գանձասար-Կապանին»:

Այս տարի «Ալաշկերտին» կրկին անգամ հաջողվել էր հաղթահարել Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլը, և դրական արդյունք ցույց տալ որակավորման երկրորդ փուլում: Հիշեցնենք, որ երկրորդ փուլում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս ոչ-ոքի 1:1 էր խաղացել Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ, որին Երևանում զիջել էր 1:3 հաշվով: Հաշվի առնելով ցուցանիշներն ու վիճակագրական տվյալները, ինչ խոսք, Խաշմանյանի ցուցանիշը լավագույնն է և նա դե ֆակտո Հայաստանի լավագույն մարզիչն է:

Փորձենք հասկանալ, սակայն, ինչու ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվեց «լավագույն մարզիչ» անվանակարգից: Եթե լավագույն ֆուտբոլիստների ընտրությունը շատ ավելի պարզ է ու հասկանալի, ապա մարզչի ընտրությունը ուղղակի չի կարող արտացոլել իրական պատկերը: Ավելի ստույգ՝ լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանականում է այն խաղացողը, որը հաջող է ելույթ ունեցել միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ Հայաստանի հավաքականներում: Օրինակ՝ հետևելով Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների ելույթները կարելի առանց ջանքեր գործադրելու պատկերացում կազմել 5 լավագույն ֆուտբոլիստների վերաբերյալ: Տեղացի մարզիչների գլխավորությամբ մեր թիմերը տարեկան, լավագույն դեպքում, 4 միջազգային պաշտոնական հանդիպում են անցկացնում՝ և որպես կանոն, անհաջողության մատնվում:

Եվրագավաթների խաղարկություններում մի քանի հանդիպումներով իրականում դժվար է ասել, որ մասնագետն է ավելի հմուտ: Հիմք ընդունելով Հայաստանի առաջնության հանդիպումները և ասել, որ մեր երկրում կա բարձրակարգ մասնագետ, կարծում ենք, այնքան էլ ճիշտ չի լինի:

Ակհնայտ է, որ եթե նույն Մոուրինյոն գլխավորեր ասենք Երևանի «Արարատը», ապա դժվար թե այս թիմը դռանար Հայաստանի չեմպիոն և հաղթահարեր Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին և երկրորդ փուլերը: Մոուրինոյի գլխավորությամբ «Արարատը» շարունակելու էր նույն կերպ խաղալ Հայաստանի առաջնությունում, քանզի պղտոր լճում ձուկ որսալը գործնականում անհնար է: Աշխատելով Հայաստանի առաջնությունում կարելի է ասել՝ անհնար է դառնալ բարձրակարգ մարզիչ: Հրաժարվելով լավագույն մարզչի ընտրությունից ՀՖՖ-ի նախագահը, ըստ էության, հասկացնել տվեց, որ մեր երկրում մարզիչ չկա:

Անկախ Հայաստանի պատմության մեջ միակ մասնագետը, որի արդյունքները տպավորել է ֆուտբոլասերին՝ Վարդան Մինասյանն է: Վերջինս սակայն վերջին տարիներին որևէ թիմում չի աշխատել: «Լավագույն մարզիչ» ընտրելով կամ չընտրելով, ոչինչ չի փոխվում: Առանց ընտրության էլ հասարակությունն ունի հստակ պատկերացում տիրող վիճակի վերաբերյալ: Երբ որ կունենանք կայացած առաջնություն, կայացած թիմեր, որոնք ասելիք կունենան եվրագավաթների խաղարկությունում, կարելի կլինի նաև հստակ կարծիք կազմել մարզիչների որակների վերաբերյալ:

Օրինակ՝ Գուրբան Գուրբանովի գլխավորությամբ «Ղարաբաղը» այս տարի մասնակցեց Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլին և երկու միավոր վաստակեց Մադրիդի «Ատլետիկոյի» պես թիմի դեմ մրցավեճերում: Գնահատելով այս մասնագետի աշխատանքը, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան Գուրբանովին նշանակեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Կարծում ենք՝ շատերի համար է պարզ, որ Գուրբանովը լավ մարզիչ է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում