Լոնդոնում ավարտված շախմատի London Chess Classic FIDE Open մցրաշարում փայլուն են ելույթ ունեցել Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը:
Վերջինը 9-րդ տուրում հաղթելով անգլիացի Ջոնաթան Հոուկինսին միավորների քանակով (7.5) հավասարվեց Մելքումյանին, որը ոչ-ոքի էր ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովը:
Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող է ճանաչվել Գաբրիել Սարգսյանը, իսկ Մելքումյանը դարձել է երկրորդ մրցանակակիր: