Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին՝ երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լյուքսեմբուրգում ոչ-ոքի 2:2 խաղաց այս երկրի հավաքականի հետ:
Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդ դուրս գալու համար մերոնց անհրաժեշտ էր հնարավորինս խոշոր հաշվով հաղթել Լյուքսեմբուրգին և հուսալ, որ խմբի մյուս մրցավեճում Չեխիան կհաղթի Շոտլանդիային:
Չեխիան 1:0 հաշվով հաղթեց Շոտլանդիային, սակայն մեր հավաքականը ցուցադրելով անորակ ֆուտբոլ վերջնականապես ձախողվեց:
Հայաստանը 2 միավորով ենթախմբում զբաղեցրեց նախավերջին 3-րդ հորիզոնականը: Շոտլանդիան և Չեխիան պայքարը կշարունակեն Էլիտ ռաունդում: