Sunday, 12 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ադրբեջանը պատմական արդյունք գրանցեց, Թուրքիան ձախողվեց, իսկ Հայաստանը…

Տարածաշրջանի երկրների կտրվածքով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ցուցանիշը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում առանձնանում է բացասական արդյունավետությամբ:

Հիշեցնենք, որ 10 խաղում վաստակելով 7 միավոր՝ Հայաստանի հավաքականը ընտրական E խմբում զբաղեցրել է նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը: Հարևան երկրներից ամենաբարձր արդյունքը գրանցել է Թուրքիայի ազգային թիմը, որը I ենթախմբում 15 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Մինչև նախավերջին տուրը թուրքերն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեին, սակայն վճռորոշ մրցավեճում սեփական հարկի տակ 3:0 հաշվով զիջեցին Իսլանդիային: Վերջինը դարձավ ենթախմբի հաղթող, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Խորվաթիան պայքարը կշարունակի փլեյ-օֆում: Թուրքիայում ազգային հավաքականի այս արդյունքը որակվել է ձախողում: Դե բնական է, ունենալով բավական ուժեղ կազմ և ներուժ՝ շատերը Թուրքիայի ընտրանուն ժամանակից շուտ տեսնում էին եզրափակիչ փուլում:

Տարածաշրջանի երկրներից պատմական հաջողություն է գրանցել Ադրբեջանի ազգային հավաքականը, որը C ենթախմբում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Ադրբեջանցիներին առաջին անգամ հաջողվել է վաստակել 10 միավոր: Բաքվում այս արդյունքը համարում են ազգային հավաքականի վերելքի ֆունդամենտ: Ադրբեջանցիները այս փուլում Բաքվում 1:0 հաշվով հաղթել են Նորվեգիային և հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0:0 են խաղացել Չեխիայի հետ: 3-րդ տուրից հետո ադրբեջանցիները մրցաշարային աղյուսակի վերին հատվածում էին: Տեղական լրատվամիջոցները շտապում էին կարծքիք հայտնել, որ Ադրբեջանը լուրջ հայտ է ներկայացրել 1-2-րդ հորիզոնականների համար պայքարելու: Մնացած 7 հանդիպումներում խորվաթ մասնագետ Ռոբերտ Պրոսինեչկիի սաներին հաջողվեց վաստակել ընդամենը 3 միավոր Սան Մարինոյի հետ Բաքվում կայացած մրցավեճում: Այս խմբում հաղթող է ճանաչվել Գերմանիայի ազգային թիմը, իսկ Հյուսիսային Իռլանդիան դուրս է եկել փլեյ-օֆ:

Մեր հարևաններից անհաջող պետք է որակել Վրաստանի հավաքականի ելույթը: Ընտրական D խմբում վրացիները 5 միավորով նախավերջին՝ 5-րդ հորիզոնականն են զբաղեցրել: 10 խաղերում չտանելով ոչ մի հաղթանակ՝ վրացիները 5 անգամ ոչ-ոքի են խաղացել: Մասնավորապես, վրացիները միավոր են վաստակել երկու անգամ Մոլդովայի, ինչպես նաև Ուելսի, Իռլանդիայի և Ավստրիայի հետ մրցավեճերում:

Նշենք, սակայն, որ խփած և բաց թողած գնդակների ցուցանիշով վրացիները Հայաստանի և Ադրբեջանի համեմատ բավական հաջող արդյունք են ցույց տվել: 10 խաղում Վրաստանը խփել է 8 և բաց թողել 14 գնդակ: Ադրբեջանցիները, խփելով 10 գոլ, բաց են թողել 19-ը, իսկ մեր հավաքականը, 10 խաղում խփելով 10, սեփական դարպասն ընդունել է 26 գնդակ, ինչը, կարծում ենք, խայտառակ արդյունք է: 10 հանդիպումներից 4-ում Հայաստանը խոշոր հաշվով պարտություն է կրել՝ 5:0 հաշվով զիջելով Ռումինիային, 4:1 հաշվով՝ Դանիային և Մոնտենեգրոյին և 6:1 հաշվով՝ Լեհաստանին:

Ադրբեջանցիները խոշոր հաշվով պարտվել են 3 անգամ՝ 4:1 և 5:1 հաշվով զիջելով աշխարհի հնգակի չեմպիոն Գերմանիային, 4:0 հաշվով էլ՝ Հյուսիսային Իռլանդիային: Վրաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտություն ընդհանրապես չի կրել: Ավելին, մեր հարևանները 2 գնդակի տարբերությամբ պարտվել են ընդամենը մեկ անգամ՝ Թբիլիսիում 1:3 հաշվով զիջելով Սերբիային: Մյուս 4 դեպքերում Վրաստանը պարտվել է մեկ գնդակի տարբերությամբ:

Բաց թողած գնդակի ցուցանիշով Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցող 54-րդ հավաքականների շարքում այս պահին Ղազախստանի հետ կիսում է 49-50-րդ հորիզոնականները: Ավելի ստույգ, այսպես ասած՝ «գոլ ուտելու» հաշվարկում Հայաստանը 4-րդն է Եվրոպայում: Ավելի շատ գոլ ընդունել են Սան Մարինոյի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականները: Գաճաճ համարվող մի քանի հավաքականներ այս ցուցանիշով արդեն իսկ գերազանցել են Հայաստանին: Թվերն ավելի քան խոսուն են:

2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականը B ենթախմբում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը՝ վաստակելով 17 միավոր: 10 խաղում մեր հավաքականը խփել էր 22 գոլ, ինչը լավագույն ցուցանիշն էր ենթախմբում: Ավելին, խփած գոլերի քանակով Հայաստանը Եվրոպայում ցույց էր տվել 5-րդ արդյունքը՝ զիջելով միայն Իսպանիային, Հոլանդիային, Շվեդիային և Գերմանիային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում