Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականը շարունակում է հրաշքներ գործել և աշխարհի առաջնության ընտրակն փուլի ավարտից մեկ տուր առաջ ըստ էության ապահովել է մասնակցությունը եզափակիչ փուլում: Երեկ իսլանդացիները հյուրընկալվելիս 3:0 հաշվով առավելության են հասել Թուրքիայի նկատմամբ:
Այս պահին իսլանդացիները 19 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը և երկու օր անց սեփական հարկի տակ Կոսովոյին հաղթելու դեպքում կտիրանան աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրին:
Այս ենթախմում ընդգրկված Ուկրաինան և Խորվաթիան ունեն 17-ական միավոր: Հոկտեմբերի 9-ին Կիևում այս հավաքականները կորոշեն թե ով է պայքարը շարունակելու փլեյ-օֆում: