Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը անդրադառնալով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջին խայտառակ պարտություններին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չեմ կասկածում, որ մերոնք Ղազախստանին էլ են պարտվելու: Բայց կարևորը դա չէ: Միևնույն է այս պահին դա ոչինչ չի փոխում: Կարևորը հետոն է: Իսկ հետո կրկին ոչինչ չի փոխվելու: Որովհետև քանի Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ի ղեկին է ոչինչ չի փոխվելու»: