Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հոկտեմբերի 5-ին՝ վերջին և վճռորոշ հանդիպումը Ռուբեն Հայրապետյանի և երկրպագուների միջև

Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կմրցի ենթախմբի առաջատար Լեհաստանի ընտրանու հետ: Վերջինիս համար այս հանդիպումը ավելի քան կարևոր է, քանզի նույնիսկ ոչ-ոքի արդյունքը կարող է կասկածի տակ դնել մասնակցությունը 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: 8-րդ տուրից հետո Լեհաստանն ունի 19, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականներում գտնվող Դանիան և Մոնտենեգրոն՝ 16-ական միավոր: Վերջին հանդիպումը լեհերը կանցկացնեն հոկտեմբերի 8-ին՝ սեփական հարկի տակ մրցելով Մոնտենեգրոյի հետ: Հայաստանին հաղթելու դեպքում Լեհաստանի հավաքականին խմբում հաղթող ճանաչվելու համար վերջին տուրում բավարար կլինի նույնիսկ ոչ-ոքին:

8-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով գտնվում է նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում: Այս արդյունքը ոչ այլ ինչ է, քան ձախողում: Խայտառակ արդյունքի հետևանքով Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությանն ընդառաջ ամրապնդվել է ամենաթույլ զամբյուղում և հանդես կգա վերջին՝ D դիվիզիոնում:

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունում մեր հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա: Իսկ ձախողում նշանակում է չտիրանալ եզրափակիչ փուլի ուղեգրին: Մեր հավաքականի վերջին ձախողումներից հետո շատերն են հիշատակում Ռուբեն Հայրապետյանի խոսքերը: «Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ: Ես ստախոս չեմ: Ես իմ խոսքը պահում եմ. եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ: Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ: Եթե անկարգապահությունը չկարողանամ վերացնել, գնալու եմ: Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա համար չեմ գնում»,- ասել էր Հայրապետյանը:

Հայաստան-Լեհաստան խաղը ընթացիկ շրջափուլի երևանյան վերջին մրցավեճն է: Պաշտոնական հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մոտ մեկ տարուց՝ 2020 թվականի Եվրոպայի առաջնության շրջանակներում կամ Ազգերի լիգայի մրցաշարում: Ուստի հոկտեմբերի 5-ին տեղի կունենա նաև վերջին հանդիպումը ֆուտբոլասերների և ազգային թիմի ֆուտբոլիստների միջև, վերջին հանդիպումը երկրպագուների և ՀՖՖ նախագահի միջև: Հանդիպում, որը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հայկական ֆուտբոլի համար:

Շատերը, հուսահատված լինելով, կոչ են անում ուղղակի բոյկոտել Լեհաստանի հավաքականի դեմ հանդիպումը: Շատերը ուղղակի հնարավորություն չունեն 4-10 հազար դրամ վճարելու և խաղին հետևելու: Իրավիճակն այնպիսին է, որ բոյկոտը միայն ու միայն կօգնի ՀՖՖ նախագահին, ով ամենևին մտադիր չէ լքել պաշտոնը:

Ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկա հանդիպմանը չի հավատարմագրել aysor.am-ի թղթակցին այն պատճառով, որ լրագրողը հրապարակել է Հայրապետյանի հնարավոր հրաժարականի մասին նյութեր: Կարծում ենք՝ մեկնաբանությունն ավելորդ է: Այո, հայկական ֆուտբոլի ներկայիս իշխանության արմատներն այնքան խորն են, որ փոփոխություններն անհավանական են թվում: Այդուհանդերձ, Լեհաստանի հետ հանդիպումը հնարավորություն է, առիթ պահանջ ներկայացնելու, հաշիվ ու պատասխան պահանջելու: Դատարկ տրիբունաները կնշանակեն միայն ու միայն հուսահատություն: Հուսահատությունից ոչ ոք ապահովագրված չէ, բայց հուսահատությունը ոչ թե «թքելու ու հեռանալու», այլ իրավիճակը շտկելու առիթ պետք է հանդիսանա:

Լեհաստանի հետ հանդիպումը այն բացառիկ հանդիպումներից է, որը ֆուտբոլասերին ոչ թե մարզադաշտ պետք է տանի ֆուտբոլ նայելու, այլ ֆուտբոլը փրկելու նպատակով: Բոլորի համար է պարզ, որ Լեհաստանը հաղթելու է, և ըստ էության նայելու կամ մերոնց ոգևորելու որևէ մոտիվացիա չկա: Ցավալի է, բայց նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն այնքան ժամանակ, մինչև արմատական փոփոխությունը չդառնա հասարակական պահանջ: Պահանջն ըստ էության ունենք, մնում է միայն այդ պահանջը ներկայացնել՝ մատուցել ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում