Հայաստան-Դանիա հանդիպումը ավարտվեց հայերի փառահեղ պարտությամբ: Խաղից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեկնաբանել է խաղի արդյունքները:
«Պատրաստ էինք խաղին, բայց անտեղի սխալներ թույլ տվեցինք, չէինք կարողանում պայքարել բարձր գնդակների համար: Պատճառն այն է, որն քիչ ենք մարզվել միասին, լավ արդյունքի հասնելու համար պետք է երկար միասին մարզվել: Գրիգոր Մելիքսեթյանը շատ սխալներ թույլ տվեց: Արդեն 31 տարեկան է, սխալները շտկելու համար արդեն շատ ուշ է: Անկախ պարտությունից կարծում եմ, որ ճիշտ մեկնարկային կազմ էի ընտրել», – ասել է Արթուր Պետրոսյանը: