Շվեյցարիայի Ժնև քաղաքում շարունակվող FIDE Grand Prix երրորդ մրցաշարի 5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը 3 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը: Նույնքան միավոր ունեն նաև ռուս Պյոտր Սվիդլերը, հնդիկ Պանտելա Հարիկրիշնան ու Շաքրիյար Մամեդյարովը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու Թեյմուր Ռաջաբովը, որոնք հավաքել են 3.5-ական միավոր:
Նախորդ 5 պարտիաներում հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի է խաղացել չինացի Լի Չաոյի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի ու ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկի և Պյոտր Սվիդլերի հետ, ինչպես նաև հաղթել ռուս Դմիտրի Յակովենկոյին:
Հուլիսի 11-ը մրցաշարում հանգստյան օր է: Հուլիսի 12-ին կայանալիք 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Պանտելա Հարիկրիշնայի հետ:
Հիշեցնենք, որ 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ: