Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Որքա՞ն մարդու մազեր սպիտակեցրեց Մոուրինյոն՝ փոխարինելով Մխիթարյանին

Եվրոպա լիգայի խաղարկության պատմության մեջ առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա եզրափակչում: Կիսաեզրափակչի պատասխան խաղում «Յունայթեդը» սեփական հարկի տակ մեծ ճիգերի գնով ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Սելտայի» հետ, որին առաջին խաղում հաղթել էր 1:0 հաշվով:

«Օլդ տրաֆորդ» մարզադաշտում առաջին կեսում «Յունայթեդը» վատ չխաղաց, և կարելի է ասել՝ վերահսկում էր հանդիպման ընթացքը: Խաղադաշտում ամենաակտիվ և գրագետ խաղ ցուցադրող խաղացողներից էր Հենրիխ Մխիթարյանը, ով ակտիվ մասնակցություն ունեցավ նաև գոլային գրոհին: Մեր ֆուտբոլիստը ստացել է 7.4 բալ և այս ցուցանիշով զբաղեցրել երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Ֆելաինին, ով ստացել է 7.7 բալ: Մխիթարյանի երեք անցումները դաշտի կենտրոնում ուղղակի հիացմունք պատճառեցին հազարավոր երկրպագուների:

Նշենք, որ պաշտպանության ձախ եզրում անհաջող գործեց Դարմիանը, ինչի հետևանքով մեր ֆուտբոլիստը գրոհներին մասնակցելուց բացի՝ կատարում էր նաև եզրային պաշտպանի պարտականությունը: Վստահ ենք՝ եթե «Յունայթեդը» պաշտպանությունում խնդիրներ չունենար, ապա Մխիթարյանի գործողությունները առջևի գծում շատ ավելի սուր և արդյունավետ կլինեին:

Մոուրինյոն բնականաբար տեղյակ էր, որ Դարմիանը պատրաստ չէ հանդիպմանը և ստիպված էր Մխիթարյանին օգտագործել հենց ձախ եզրում: Նշենք, որ այս պահին պաշտպանության ձախ եզրում Մոուրինյոն այլընտրանք չունի, քանզի Էշլի Յանգն ու Լյու Շոուն վնասվածք ունեն: Սա առաջին դեպքը չէր, երբ Դարմիանի՝ խաղադաշտում լինելու ժամանակ Մխիթարյանը ստիպված է լինում խաղալ նաև պաշտպանությունում:

Ինչևէ, իսպանական թիմի հետ խաղում կարելի է առանձնացնել նաև Պոգբային, ով խաղաց կիսապաշտպանության կենտրոնում: Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը, պահելով գնդակը, ժամանակ էր տալիս մյուս ֆուտբոլիստներին դիրքավորվելու: Եթե ձախ պաշտպան Դարմիանը ուղղակի պատրաստ չէր պայքարին, ապա աջ եզրում թիմի ավագ Վալենսիան կատարեց թե պաշտպանի և թե եզրային կիսապաշտպանի պարտականությունը: Նոմինալ եզրային կիսապաշտպան Ջեսի Լինգարդը հերթական անգամ չափազանց թույլ խաղ ցուցադրեց: Նրա գործողությունների 90 տոկոսը խոտան էր: Ըստ էության Վալենսիան խաղաց նաև Լինգարդի, իսկ Մխիթարյանը՝ Դարմիանի փոխարեն:

Հանդիպման ավարտից 15 րոպե առաջ, երբ թվում էր՝ «Յունայթեդն» արդեն եզրափակչում է, Մոուրինյոն, չգիտես ինչու, փոխարինեց Մխիթարյանին՝ նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերելով երրորդ հենակետային կիսապաշտպանին՝ Կարիկին: Անգլիական թիմը հանդիպումը սկսել էր երկու հենակետային կիսապաշտպաններով: Խաղային այս դիրքում գործում էին Էրերան և Ֆելաինին:

Մխիթարյանի հեռանալուց հաշված րոպեներ անց «Յունայթեդը» հատկապես ձախ եզրում ուղղակի տապալվեց: Նկատելով, որ ձախ եզրը ուղղակի ազատ միջանցք է, հյուրերը ուժերը կենտրոնացրին խաղադաշտի հենց այս հատվածի վրա: Հանդիպման 85-րդ րոպեին հենց ձախ եզրում Կարիկի «քթի տակից» կատարվեց գոլային փոխանցումը, իսկ մրցավարի կողմից ավելացված 5-րդ րոպեին նույն դիրքից կատարված փոխանցումը կարող էր ճակատագրական լինել «Մանչեսթեր Յունայթեդի» և Մոուրինյոյի համար: Պորտուգալացի մասնագետը խուճապի մատնվելով՝ հանդիպման վերջին րոպեներին փոխարինեց նաև Լինգարդին և Ռեշֆորդին՝ խաղադաշտ դուրս բերելով փորձառու Ռունիին և կենտրոնական պաշտպան Սմոլինգին: Թե որքան մարդու մազեր սպիտակեցրեց Մոուրինյոն, փոխարինելով Մխիթարյանին և տապալելով «Յունայթեդի» խաղը, դժվար է ասել:

Ինչևէ, մայիսի 24-ին Ստոկհոլմում կկայանա Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը «Մանչեսթեր Յունայթեդի» և Ամստերդամի «Այաքսի» միջև: Նշենք, որ Մոուրինյոն որպես գլխավոր մարզիչ արդեն իսկ 6 անգամ հանդիպել է «Այաքսի» հետ և նույնքան հաղթանակ տարել:

«Ես երջանիկ կլինեմ, եթե նվաճենք Եվրոպա լիգայի գավաթը: Արդեն իսկ տիրացել ենք Անգլիայի լիգայի գավաթին: Մրցաշրջանում երկու տիտղոսը, կարծում եմ, լուրջ հաջողություն կլինի: Կարիերայիս ընթացքում սա ամենածանր մրցաշրջանն էր: Շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի ֆուտբոլիստներին, ովքեր հերոսաբար պայքարում են»,- հայտարարել է Մոուրինյոն «Սելտայի» հետ հանդիպումից հետո:

Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացնելու է մայիսի 17-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակներում հյուընկալվելով «Տոտենհեմին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում