Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Պետրոսյանի ֆենոմենը. Ի՞նչ է այս անգամ ասելու Հայաստանի հավաքականի մարզիչն իր ֆուտբոլիստներին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ երկրորդ հանդիպումը կանցկացնի՝ մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Ղազախստանի հավաքականի հետ:

Նոյեմբերի 11-ին՝ Մոնտենեգրոյի հետ խաղում, մեր ֆուտբոլիստներն ըստ էության պատմական հաղթանակի հասան: Հայաստանի հավաքականն առաջին անգամ, պարտվելով 2:0 հաշվով, կարողացավ երեք գնդակ խփել և հաղթել: Առաջին կեսից հետո, երբ հյուրերը առջևում էին երկու գնդակի տարբերությամբ, «Հանրապետական» եկած ֆուտբոլասերների զգալի մասը խոսում էր հերթական ձախողման մասին: Երկրորդ խաղակեսում, սակայն, տեսանք բոլորովին այլ հավաքական:

Ի՞նչ է ասել Արթուր Պետրոսյանը իր ֆուտբոլիստներին Մոնտենեգրոյի հետ խաղի ընդմիջմանը: Այս հարցի պատասխանով այսօր հետաքրքրված են ընտրական փուլում Հայաստանի հավաքականի բոլոր մրցակիցները, մասնավորապես՝ Ղազախստանի հավաքականը: Տպավորիչ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը ստացել է մուգ նժուգի որակումը:

Ֆուտբոլում շատ են դեպքերը, երբ որևէ թիմ 2, նույնիսկ 3 գնդակի տարբերությամբ պարտվելով՝ կարողանում է կամային հաղթանակ տանել: Թիմերի մակարդակով կամային հաղթանակները միանգամայն նորմալ երևույթ են. մարզիչները ամիսներ, տարիներ շարունակ ինտենսիվորեն աշխատում են միևնույն կոլեկտիվի հետ՝ ձեռքի տակ ունենալով հանդիպումը փրկելու բազմաթիվ տակտիկական մարտավարություններ: Ազգային հավաքականի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է: Ֆուտբոլիստները հավաքականի ճամբար են գալիս խաղից ընդամենը 4-5 օր առաջ, և գլխավոր մարզչի համար բավական դժվար է ձևավորել խաղային տարատեսակ մոդելներ:

Մոնտենեգրոյի հետ խաղում Պետրոսյանը նշեց իր նորամուտը ազգային թիմում, և նա ընդամենը մի քանի օր էր աշխատել ֆուտբոլիստների հետ: Տակտիկական առումով այս խաղում տեղի ունեցած զարգացումները խոսում են մեր մարզչի ֆենոմենի մասին: Մարզիչ, ով դուրս բերեց հավաքականն անդունդից՝ հաղորդելով մոտիվացիա և հույս ապագայի նկատմամբ:

Մարտավարական ինչպիսի՞ մոդելով Պետրոսյանը կպայքարի Ղազախստանի հավաքականի դեմ: Այսօր մեր հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասի տարիքը 24-28 է: Սա ֆուտբոլիստների համար ծաղկուն շրջան է համարվում: 30 և ավելի բարձր տարիքի են միայն պաշտպան Հրայր Մկոյանը, կիսապաշտպան Մարկոս Պիզելին, հարձակվողներ Էդգար Մանուչարյանը, Արթուր Սարկիսովը, ինչպես նաև դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Փաստորեն խաղային բոլոր օղակներում Պետրոսյանի տրամադրության տակ կան փորձառու, որոշակի վերապահումով ասված, վետերաններ:

Պետրոսյանի տրամադրության տակ է Եվրոպայի լավագույն կիսապաշտպանների շարքին դասվող Հենրիխ Մխիթարյանը: Վերջինը խաղային բարձր որակներով օժտված լինելուց բացի՝ ունի նաև դաշտը տեսնելու փայլուն ունակություն: Եթե հավաքականի մարտավարությանը մոտենանք շախմատային տեսանկյունից, ապա Պետրոսյանի համար Մխիթարյանը գլխավոր ֆիգուրն է՝ «թագուհին»: Հայաստանի հավաքականի ավագը մրցակցին կարող է անհանգստացնել բոլոր խաղային դիրքերում:

Մոնտենեգրոյի հետ մրցավեճում Մխիթարյանը խաղը սկսեց կիսապաշտպանության ձախ եզրում, այնուհետև տեղափոխվեց կենտրոն: Այս փոփոխության շնորհիվ երկրորդ խաղակեսում մեր հավաքականի գրոհները էլ ավելի բուռն և վտանգավոր դարձան: Ղազախստանը կարգով զիջում է Մոնտենեգրոյին: Այս թիմերի միջև արդեն կայացած մրցավեճում ղազախները հյուրընկալվելիս 5 անպատասխան գնդակ են բաց թողել:

Օբյեկտիվորեն մոտենալով առաջիկա խաղում կողմերի հնարավորություններին՝ կարծում ենք, որ ի տարբերություն Մոնտենեգրոյի հետ հանդիպման՝ Պետրոսյանին կհաջողվի բեկել հանդիպման ընթացքն արդեն առաջին կեսում: Հայաստանի հավաքականի հնարավոր մեկնարկային կազմին կանդրադառնանք ավելի ուշ:

 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում