Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ռոման Բերեզոկսկու հետնորդի նորամուտը մարտի 26-ի՞ն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակեց մարտի 26-ին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Ղազախստանի ընտրանու հետ հանդիպման վերջնական հայտացուցակը: Հրավիրված 24 ֆուտբոլիստներից 18-ը լեգիորներներ են, իսկ մյուս խաղացողները ներկայացնում են հայկական թիմերը:

Հայկական ակումբները ներկայացնող 6 ֆուտբոլիստներից 3-ը դարպասապահներ են՝ Արսեն Բեգլարյանը՝ «Ալաշկերտից», Անատոլի Այվազովը՝ «Շիրակից» եւ Գրիգոր Մելիքսեթյանը՝ «Գանձասար-Կապանից»: Եթե մեր հավաքականի պաշտպանական, կիսապաշտպանական եւ հարձակվողական օղակները բալանսավորված տեսք ունեն, եւ Պետրոսյանը մեկնարկային կազմի որոշելու հարցում ունի ընտրության հնարավորություն, ապա դարպասապահի խնդիրը շարունակում է մնալ օրակարգում:

Մոնտենեգրոյի հետ մրցավեճում Բեգլարյանը չափազանց անվստահ խաղ ցուցադրեց: Նրա մեղքով հյուրերը բացեցին հաշիվը, իսկ երբ հաշվիը 2:2 էր, Բեգլարյանը, չգիտես ինչու, դուրս եկավ դարպասից. նրա պարտականությունը կատարեց պաշտպան Հրայր Մկոյանը, ով ուղղակի փրկեց մեր հավաքականին պարտությունից: Պաշտոնական հանդիպումներում դարպասապահի նման սխալներն ուղղակի աններելի են: Ազգային թիմում պետք է խաղան կայուն խաղ ցուցադրող դարպասապահները, ասել է թե՝ «լավ դարպասապահը թիմի կեսն է»: Դարպասապահը խաղադաշտում գտնվող կարեւորագույն այն ֆիգուրն է, ում շնորհիվ թիմը կարող է խուսափել պարտությունից, եւ հակառակը՝ հաղթանակի հասնել:

Բազմաթիվ են դեպքերը, երբ Հայաստանի հավաքականը հաղթել կամ ոչ-ոքի է խաղացել Ռոման Բերեզովսկու փայլուն խաղի շնորհիվ: Երբ պաշտպանները գիտակցում են, որ իրենց թիկունքում լուրջ խնդիրներ կան, խարխլվում է ողջ խաղային մեխանիզմը: Ավելի ստույգ՝ պաշտպանները ստիպված են լինում հետ քաշվել սեփական դարպասի մոտ, ինչը դժվարացնում է գնդակը մրցակցի կիսադաշտ արագ տեղափոխելու գործընթացը:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Ղազախստանի հետ մրցավեճում Հայաստանի ազգային հավաքականի դարպասը պաշտպանելու է Գյումրիի «Շիրակի» 20-ամյա դարպասապահ Անատոլի Այվազովը, ով արդեն ելույթ է ունեցել երիտասարդական եւ պատանեկան հավաքականներում: Այվազովը մինչեւ Հայաստանի առաջնությունում հայտնվելը հանդես է եկել Վլադիկավազի «Սպարտակի» եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պատանեկան թիմերում: Հայաստանի առաջնությունում նա լավ տպավորություն է թողնում եւ հատկապես հաջող է խաղում օդային պայքարում: Այս առումով Այվազովը, կարելի է ասել, նման է Բերեզովսկուն: Ղազախստանի հետ հանդիպումը լավ առիթ է նրա համար դրսեւորվելու և վստահություն ձեռք բերելու ազգային թիմի կազմում: Սա Այվազովի համար հնարավորություն է նաեւ արտասահմանյան ակումբների ուշադրությունը գրավելու համար: Կարգով ավելի բարձր առաջնությունում նա կկարողանա միայն բարելավել հմտությունը: Նկատենք, որ Ղազխստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր մրցակիցներից ամենաթույլն է, ուստի երիտասարդ դարպասապահին խաղադաշտ դուրս բերելը Պետրոսյանի համար ամենապատեհ առիթն է:

Ռոման Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 22 տարեկանում` 1996 թվականի օգոստոսի 31-ին Երեւանում տեղի ունեցած Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպմանը: Նրա գերազանց խաղի արդյունքում Հայաստանի հավաքականը անակնկալ մատուցեց՝ Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ մրցավեճն ավարտելով 0:0 հաշվով:

Այվազովը 21 տարեկան կդառնա հունիսի 8-ին: Չնայած որ 21 տարեկանում դարպասապահները դեռեւս կայացման փուլում են, այդուհանդերձ, Բերեզովսկու օրինակը ցույց է տալիս, որ նույնիկ այս հասակում կարելի է հաջողության հասնել:

«Գանձասար-Կապանը» ներկայացնող Գրիգոր Մելիքսեթյանը փորձառու է եւ 2012 թվականին մեկ հանդիպում անց է կացրել ազգային հավաքականում: Ղազախստանի հետ խաղում, սակայն, նրա հիմնական կազմում հայտվելը, կարծում ենք, քիչ հավանական է:

Դավիթ Ջալալյան

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում