Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլային սկանդալ՝ «ղումարի» հայրենիք Բելառուսում

Նախկին ԽՍՀՄ պետությունների շարքում Բելառուսը շատերի կողմից որակվում է որպես օրենքի երկիր, որտեղ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ջանքերով նվազագույնի է հասել կոռուպցիան: Նախագահի հրահանգով կաշառքի համար Բելառուսում չինովնիկները դատապարտվում են 15 տարվա ազատազրկման: Կոռուպցիայի նկատմամբ կոշտ դիրքորոշմանը զուգահեռ՝ նույն Բելառուսում առկա են երևույթներ, որոնք արդեն իսկ վարկաբեկել են երկրի հեղինակությունը: Երբ Ռուսաստանում խիստ սահմանափակում սահմանվեց խաղատների գործունեության վերաբերյալ, ռուս խաղամոլների մեծ հոսք սկսվեց Բելառուս, մասնավորապես՝ Մինսկ, որտեղ մինչ օրս ամեն քայլափոխի գործում են խաղատներ:

Ռուս խաղամոլները Բելառուսն անվանում են «ղումարի» հայրենիք: Նրանց համոզմամբ՝ բելառուսական խաղատները՝ գիտակցելով, որ ռուսաստանցիների համար դարձել են այլընտրանք, կոպտորեն խախտում են ազարտային խաղի կանոնները: Մասնավորապես, Մինսկում խաղային սարքավորումները շրջանառվող գումարի միայն 10 տոկոսը շահում մեխանիզմով են աշխատում:

Ինչևէ, այսօր հերթական սկանդալն է ծագել բելառուսական ֆուտբոլում: Ֆուտբոլային փորձագետների համոզմամբ՝ տարիներ շարունակ Բելառուսի ներքին առաջնությունների հանդիպումներում առուծախ է տեղի ունեցել: Վերջին սկանդալը, սակայն, թերևս ամենախոշորն է: Մասնավորապես, քննչական կոմիտեի կողմից 20 անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ֆուտբոլիստների և ակումբների ղեկավարների հետ միասին խաղերի ելքերի վրա ազդելու վերաբերյալ: Հայտնի է, որ մեղադրյալները, որոնց թվում կան նաև Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ, ֆուտբոլիստների հետ բանակցել են նաև միջնորդների օգնությամբ:

Հայտնի է նաև, որ միջազգային բուքմեյքերական կազմակերպություններում Բելառուսի բարձրագույն և առաջին լիգայի առաջնության պայմանավորված խաղերին խոշոր չափի խաղադրույքներ են կատարվել: 20 անձանցից 5-ն արդեն իսկ ընդունել է մեղքը և զղջացել կատարվածի համար: Նրանց նկատմամբ քրեական գործը կարճվել է: 15 անձանց նկատմամբ քրեական գործը Քննչական կոմիտեն այսօր փոխանցել է դատախազություն, որն իր հերթին առաջիկա օրերին գործը կհանձնի դատարան: Բելառուսի քրեական օրենսգրքի «Պրոֆեսիոնալ մարզիկներին, ինչպես նաև սպորտային միջոցառումների մասնակիցներին և կազմակերպիչներին կաշառելու» հոդվածը նախատեսում է մինչև 4 տարվա ազատազրկում:

Սկանդալի հնչեղությունը կանխելու համար Բելառուսի ԶԼՄ-ները և իրավապահները հրաժարվում են կատարվածը որևէ կերպ մեկնաբանել: Չեն հրապարակվում մեղադրյալների անունները:

Հայտնի է, որ տեղի ունեցածի վերաբերյալ ՈՒԵՖԱ-ն քննություն է սկսելու, և, ամենայն հավանականությամբ, բելառուսական թիմերի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կկիրառվեն: Բնականաբար, կպատժվեն նաև ֆուտբոլիստները, որոնց անմիջական մասնակցությամբ է տեղի ունեցել ֆուտբոլային խոշոր խարդախությունը:

Բելառուսի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում են 16 թիմեր: Այս երկրի առաջին լիգայի առաջնության մասնակիցների թիվն է 14: Բացի այս, կա նա բարձրագույն խմբի փոխարինողների, այսպես ասած՝ դուբլի առաջնություն:

Դեռևս 2016 թվականի օգոստոսին Բելառուսի Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել 1985 թվականի ծնված Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ, ով խոշոր չափի գումար էր տրամադրել առաջին դիվիզիոնում հանդես եկող ֆուտբոլիստներին հանդիպման ելքի վրա ազդելու համար: Բացի այս, քրեական գործ էր հարուցվել ուկրաինացի նախկին բասկետբոլիստ Յարոսլավ Լեմիկի նկատմամբ: Նրա անմիջական միջնորդությամբ Բելառուսի առաջին դիվիզիոնի «Օմյաշի»-«Լուչ» հանդիպումը ավարտվել էր 3:3 հաշվով:

Միջազգային բուքմեյքերական կազմակերպություններում այս խաղի ընթացքում կատարվել են խոշոր չափի խաղադրույքներ: Իրավապահ մարմինների հավաստմամբ՝ Լեմիկը, ով հանդես է եկել բելառուսական «Գրոդնո-93» թիմում, սպորտային խարդախությամբ զբաղվող միջազգային հանցախմբի անդամ է: Մինսկի «Լուչ» ակումբի ողջ ղեկավարությունն էլ սերտորեն համագործակցել է հանցախմբի հետ՝ վաստակելով խոշոր գումարներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում