«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին դարձյալ վատ է զգացել խաղի ժամանակ: Պահեստայինների նստարանին եղած ժամանակ Մեսսին սրտխառնոց է ունեցել, ինչը գրանցել են տեսախցիկները:
Արգենտինացի ֆուտբոլիստը նշել է, որ պարբերաբար նման խնդրի է բախվում: Կատալոնական ակումբի բժիշկների կարծիքով` օրգանիզմն այդպես է արձագանքում սթրեսին:
Հիշեցնենք` «Դեպորտիվո»-ի դեմ հանդիպմանը Մեսսին խաղադաշտ է դուրս եկել 54-րդ րոպեին և 4 րոպե անց գոլի հեղինակ դարձել: