Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոն խոսել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման մասին:
Մինչ «Բարսելոնա»-ի հետ խաղի մասին խոսելը Բրավոն անդրադարձել է կատալոնական ակումբի առաջին համար Մարկ-Անդրե տեր Շտեգենի մրցելույթներին:
«Տեր Շտեգենը պետք է հանգստություն դրսևորի: Նա խաղում է «Բարսելոնա»-ում, որտեղ դարպասապահների վրա ճնշումը բավականին մեծ է: Նա չպետք է ուշադրություն դարձնի քննադատություններին:
«Բարսա»-ն ամեն գնով ցանկանում է հաղթել «Մանչեսթեր Սիթի»-ին: Հանդիպումը կայանալու է Իսպանիայում, սակայն մենք պետք է հնարավորինս լավ խաղ ցուցադրենք և թույլ չտանք «Բարսա»-ին թելադրել իր ֆուտբոլը: