Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը հետաքրքրվում է Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչի ծառայություններով:
Ֆրանսիական ակումբում Մանջուկիչին դիտարկում են որպես Զլատան Իբրահիմովիչի փոխարինող:
Նշվում է, որ Մանջուկիչի տրանսֆերի հարցով ՊՍԺ-ն «Յուվենտուս»-ի հետ բանակցություններ կսկսի առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: