«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է ֆուտբոլում կոռուպացիայի մասին հարցերին` կապված Սեմ Էլարդայսի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ:
«Դժվարանում եմ խոսել ֆուտբոլում կոռուպցիայի մասին` փորձի պակասի պատճառով: Չեմ կարող քննարկել մի հարց, որից գաղափար չունեմ:
Սակայն մեծ հաճույքով կխոսեմ «Լիվերպուլ»-ի ելույթների մասին: Դեռ վաղ է ուրախանալ: Այժմ մենք ընդամենը հիմք ենք դնում ապագա խաղերի համար:
Պետք է որակյալ կատարենք մեր աշխատանքը, լավ մարզավիճակ պահպանենք և մի քիչ հաջողություն ունենանք»,- Mirror-ը մեջբերում է Կլոպի խոսքերը: