Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտպան Դանի Ալվեսը մեկնաբանել է հաղթանակն Ա Սերիայի 6-րդ տուրում: Գործող չեմպիոնն արտագնա խաղում առավելության էր հասել «Պալերմո»-ի նկատմամբ: Խաղն ավարտվել էր 0:1 հաշվով:
«Հսկայական աշխատանք կատարեցինք ու վաստակեցինք հերթական երեք միավորը: Հաջողությունը կախված է քո հնարավորություններից և պատրաստականությունից: «Յուվենթուս»-ը պարաստ է առաջ շարժվել»,- Instagram-ի իր էջում գրել է Ալվեսը:
Ա երիայի 6-րդ տուրից հետո «Յուվենթուս»-ի ակտիվում կա վաստակած 15 միավոր: Առաջին տեղում գտնվող թուրինյան ակումբը մոտակա հետապնդող «Նապոլի»-ին գերազանցում է մեկ միավորով: