Իրանում ավարտվել է «Ավիչեննա» շախմատային մրցաշարը, որի հաղթող է դարձել Ալեքսեյ Շիրովը: Ռուս շախմատիստը վաստակել է 7 միավոր:
Հովհաննես Գաբուզյանը և Հովիկ Հայրապետյանը վաստակել են 6,5-ական միավոր և կիսել են 2-7-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հովհաննես Գաբուզյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Հովիկ Հայրապետյանը՝ 3-րդ հորիզոնականը:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի լրատվության բաժինը: