Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը հերթական անգամ նշել է, որ չի պատրաստվում նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ: Ընդ որում, մասնագետների կարծիքով` գերմանական գրանդի ավագի խաղի մակարդակը թույլ է տալիս նրան անել դա:
«Ես շատ եմ մտածել այդ մասին, սակայն չեմ երկարաձգի պայմանագրիս ժամկետը «Բավարիա»-ի հետ: Ցանկանում եմ սպորտից հեռանալ առողջ»,- Bild-ը մեջբերում է Լամի խոսքերը:
Հիշեցնենք` «Բավարիա»-ի հետ Լամի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականի հունիսը: Գերմանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 26 խաղի` դառնալով 1 գոլի և գոլային 1 փոխանցման հեղինակ: