Լոնդոնի «Արսենալ»-ը Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում հեղինակել է հոբելյանական գոլն արտագնա խաղերում:
«Ուոթֆորդ»-ի հետ արտագնա խաղում Արսեն Վենգերի սաները խփել են 700-րդ գոլը: Խաղն ավարտվել է 1:3 հաշվով: Թիմն այս ցուցանիշով զիջում է միայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, որի ակտիվում կա 798 գնդակ:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Յունայթեդ»-ն ուժերն է չափում «Հալ Սիթի»-ի հետ: