«Լեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքները:
Մրցաշարի խմբային փուլում անգլիական ակումբի մրցակիցներն են «Պորտու»-ն, «Բրյուգե»-ն և «Կոպենհագեն»-ը:
«Ուրախ եմ սաներիս և քաղաքի համար: Մենք անհամբերությամբ ենք սպասում Չեմպիոնների լիգայի հետաքրքրիր մրցաշրջանի մեկնարկին:
Հետաքրքիր է, թե ինչպես «Լեսթեր»-ը հանդես կգա Չեմպիոնների լիգայում: Բայց ցանկանում եմ նշել, որ մենք հետնապահ ենք: Այդ է պատճառը, որ պետք է պայքարենք ամեն մի քայլի համար:
Ցանկանում եմ տեսնել, թե ինչպես են սաներս պայքարում Եվրոպայի լավագույն ակումբների դեմ»,- Leicester Mercury-ը մեջբերում է Ռանիերիի խոսքերը: