Յասպեր Սիլեսենը տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»: Հոլանդիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել կատալոնական ակումբում: Սիլեսենի կետ կկնքվի պայմանագիր՝ 5 տարի ժամկետով:
Հոլանդիայի հավաքականի դարպասապահի տրանսֆերը կազմելու է 13 միլիոն եվրո՝ գումարած 2 միլիոն եվրո բոնուս: Տեղեկությունը հայտնում է կատալոնական ակումբի թվիթերյան հաշիվը:
Յասպեր Սիլեսենը 2011 թվականին հոլանդական ՆԵԿ-ից էր տեղափոխվել «Այաքս»: