Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Մեծ ցավով եմ ընդունում այն, ինչ այժմ կատարվում է Շվայնշտայգերի հետ: Ինձ շատ է մտահոգում նրա շուրջ ստեղծված իրավիճակը:
Բոլոր այն թիմերում, որտեղ հանդես է եկել Բաստիանը, նա եղել է առանցքային ֆուտբոլիստ, իսկ այժմ արդարացի չէ նման վերաբերմունքը նրա հանդեպ», – ասել է Նոյերը: