Իրանի առաջնության մեկնարկային տուրում Հրայր Մկոյանի «Էսթեղլալ»-ը սեփական հարկի տակ 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Նավթ» թիմի հետ:
Հայաստանի հավաքականի պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Այդ մասին հայտնում է «Էսթեղլալ»-ի պաշտոնական կայքը: