Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները 4 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Մոսկվայում ընթացող կունգ-ֆուի աշխարհի 5 առաջնության շրջանակներում:
Ինչպես արդեն հայտնել ենք, աշխարհի չեմպիոն է հռչակվել 55 կգ քաշային Հայկ Գասպարյանը, ով առավելության է հասել ադրբեջանցի հակառակորդի նկատմամբ:
Չեմպիոնի տիտղոս են նվաճել նաև 50 կգ քաշայիններ Վարդգես Մանասյանը, Ալբերտ Թորոսյանը, 70 կգ քաշային Դավիթ Կասումյանը:
55 կգ քաշային Հասմիկ Քոչարյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 60 կգ քաշային Աշոտ Հարությունյանն ու 65 կգ քաշային Էդուարդ Հակոբյանը նվաճել են բրոնզե մեդալներ: