Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Մաց Հյումելսը վնասվածք է ստացել և բաց կթողնի «Եվրո-2016»-ի մեկնարկը:
Պաշտպանը վնասվածք է ստացել մարզման ժամանակ: «Բավարիա»-ի պաշտպանը բուժզննման է ենթարկվել: Սլովակիայի ընտրանու հետ կիրակի օրը կայանալիք ընկերական խաղից զատ նա նաև բաց կթողնի ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնությունում իր ազգային թիմի առաջին հանդիպումը: Մրցակիցն Ուկրաինայի հավաքականն է:
Գերմանիա – Ուկրաինա խաղը կայանալու է հունիսի 12-ին: