Գյումրիի «Շիրակ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմամանգիրը դարպասապահ Արմեն Խաչատրյանի հետ։ Այդ մասին հայտնում է «Շիրակ»-ի լրատվական ծառայությունը:
Փորձառու դարպասապահը փետրվարին վեցամսյա պայմանագիր էր ստորագրել գյումրեցիների հետ, որի ժամկետն ուժի մեջ էր մինչև հուլիսի 31-ը։
Արմեն Խաչատրյանը «Շիրակ»-ի կազմում անցկացրել է 11 հանդիպում, բաց է թողել 10 գոլ: