Անժելիկա Կերբերը ճանաչվել է ապրիլ ամսվա լավագույն թենիսիստուհի՝ հաղորդում է WTA պաշտոնական կայքը:
Այս անվանակարգում նա հաղթող է ճանաչվել Լաուրա Զիգեմունդի ու Սլոան Սթիվենսի հետ պայքարում:
«Ամսվա առաջընթաց» անվանակարգում հաղթող է ճանաչվել թուրք թենիսիստուհի Կագլա Բույուկակսայը: Թեկնածուների թվում էին նաև Զիգեմունդն ու Իրինա Ֆալկոնին: